Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարում է՝ 101 ռուսաստանցի գերիներ են վերադարձել Ուկրաինայից

«Բանակցային գործընթացի արդյունքում փետրվարի 16-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձել են 101 ռուսաստանցի զինծառայողներ», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Թե ինչ բանակցային գործընթացի մասին է խոսքը, ռուսական կողմը չի հստակեցնում։

Պաշտոնական Կիևը գերիների փոխանակման մասին դեռևս չի հաղորդել: