Bellingcat -ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը, որը վերջերս լքել է Ավստրիան իր անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով, հայտարարել է, որ այդ սպառնալիքների մասին իրեն նախազգուշացրել են ավստրիական իշխանությունները, այս մասին գրում է Financial Times-ը։
Գրոզևի խոսքերով, իրեն մասնավորապես ասել են, որ «Ռուսաստանի վարձկանները տեղացի ռուսաստանցի գործակալների օգնությամբ» ակտիվ փնտրում են իրեն։ Ըստ լրագրողի, Ավստրիայի իշխանությունները իրեն խորհուրդ են տվել Հյուսիսային Ամերիկայից չվերադառնալ Վիեննա, որտեղ բնակվում էր վերջին քսան տարիներին։
Բուլղարացի լրագրող Խրիստո Գրոզևը մի շարք հայտնի հետաքննությունների հեղինակ է, այդ թվում՝ Դոնբասում կործանված մալազիական «Բոինգի», Սկրիպալների, Նավալնիի թունավորման գործերով։
Դեկտեմբերին Ռուսաստանը Գրոզևի կատմամբ հետախուզում է հայտարարել, սակայն չհստակեցնելով, թե ինչում է մեղադրվում լրագրողը: