Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Կառավարության լրատվական վարչությունից:
Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը: Այցի շրջանակում Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների հետ: Նախատեսված է արդյոք հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ՝ Կառավարությունից առայժմ չեն հայտնում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին: