ԱՄՆ պաշտպանության նախարարն այսօր կայցելի Էստոնիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն այսօր կայցելի Էստոնիա։

Լլոյդ Օսթինը հանդիպումներ կունենա իր էստոնացի գործընկերոջ և երկրի վարչապետի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինային աջակցության, երկկողմ պաշտպանական համագործակցության և ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված հարցեր:

Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։