Ստոլտենբերգը ողջունել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու դաշնակիցների խոստումները

Այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է դաշնակիցների կողմից Ուկրաինային նոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ ժամանակը էական նշանակություն ունի։

«Ողջունում եմ ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցության խոստումները, ներառյալ ավելի ծանր սպառազինություններն ու ռազմական ուսուցումը։ Դա շատ կարևոր է։ Ուկրաինան կշեռքի նժարը թեքելու հնարավորության պատուհան ունի, և ժամանակn էական է»,- ասել է Ստոլտենբերգը։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը քննարկվել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու հարցերը և դաշինքի ռազմական ծախսերը։