Օսթին. «Մենք միավորվել ենք պաշտպանելու աշխարհը, որը ղեկավարվում է օրենքներով»

ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին, պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Օ. Ռեզնիկովը, Բրյուսել, 14 փետրվարի, 2023թ.

Ուկրաինային հրատապ կարգով նոր սպառազեն է անհրաժեշտ, այսօր Բրյուսելում ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը: Նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները կօգնեն Ուկրաինային:

«Շփման խումբը վերահաստատել է, որ կօգնի Ուկրաինային գարնանային հակահարձակման ընթացքում առաջ գնալ: Միասնական ջանքերով և հրատապ կարգով մենք կտրամադրենք այն աջակցությունը, որը խոստացել ենք»,- ասել է Օսթինը:

Նրա խոսքով, Կրեմլը տակավին հուսով է, որ Արևմուտքը կհոգնի այդ պատերազմից, իսկ մատակարարումները կսպառվեն:

«Բայց արդեն մեկ տարի է մենք միասնական ենք առավել, քան երբևէ: Մենք միավորվել ենք պաշտպանելու աշխարհը, որը ղեկավարվում է օրենքներով, որտեղ հարգում են ինքնիշխանությունը և պաշտպանում են խաղաղ բնակիչներին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: