Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Սիրիա, 9-ը փետրվարի, 2023թ․

Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա՝ ավելի քան 25 տոննա քաշով, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ:

Առաջին՝ 30 տոննա բեռն ուղարկվել է փետրվարի 8-ին։

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից, վերջին տվյալներով, ավելի քան 37 հազար մարդ է մահացել։ ՄԱԿ-ը զգուշացնում է՝ թիվը կարող է կրկնապատկվել: Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 5 հազար 714-ի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցավ 37 հազարը