Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։
Գլխավոր դատախազության փոխանցմամբ, նա մեղադրվում է խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։
Խորհրդարանը փետրվարի 8-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և քննչական մարմինը հնարավարություն ստացավ Օհանյանի նկատմամբ քրեական հետպնդում սկսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունիցԸնդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդությամբ գլխավոր դատախազն էր դիմել խորհրդարան։ «Զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - ասել էր Աննա Վարդապետյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ