Ֆինլանդիան դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինա գերմանական Leopard տանկեր ուղարկելու վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը։
Նրա խոսքով՝ քանի որ Ֆինլանդիան սահմանակից է Ռուսաստանին, իրենց դիրքորոշումը «մի փոքր տարբերվում է» այլ երկրների դիրքորոշումներից։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այս ամսվա սկզբին երկրի էկոնոմիկայի նախարարությունը լիցենզիա է տրամադրել գերմանական զենք արտադրողներին՝ Leopard տանկերը Ուկրաինա արտահանելու համար: Ակնկալվում է, որ Կիևին կմատակարարվի մինչև 178 տանկ։