Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովա, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան:

Պատվիրակության կազմում են Միլի մեջլիսի փոխնախագահը, մի շարք խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի գծով խմբի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:

Մոսկովյան այցի շրջանակում ադրբեջանցի խորհրդարանականները կհանդիպեն Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի ղեկավարների հետ: