Կիպրոսի արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը նախագահական ընտրություններում հաղթել է ՄԱԿ-ում Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով նախկին գլխավոր բանագնաց Անդրեաս Մավրոյանիսին:
Քվեաթերթիկների 99.5 տոկոսի հաշվարկի համաձայն, Խրիստոդուլիդեսը ստացել է ձայների 51.9 տոկոսը, իսկ Մավրոյանիսը՝ 48՝1 տոկոսը: Վերջինս ընդունել է պարտությունը: