Թուրքական բեռնատարները «Վերին Լարսի» անցակետը կհատեն առանց հերթի

Թուրքական բեռնատարներին հնարավորություն կտրվի վրաց-ռուսական սահմանին գտնվող «Վերին Լարսի» անցակետը հատել առանց հերթի, նման որոշում են կայացրել Հյուսիսային Օսիայի իշխանությունները։

«Թուրքիայում սարսափելի բնական աղետ է տեղի ունեցել։ Այժմ բոլոր միավորվել են երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք թուրքական բեռնատարներին հնարավորություն տալ «Վերին Լարսը» հատել առանց հերթի։ Համոզված եմ, որ մյուս բեռնափոխադրողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը», -Telegram-ի իր ալիքում գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տեղեկություններով՝ այսօրվա դրությամբ «Վերին Լարսի» անցակետում 2300 մեքենա է կուտակվել, որոնց միայն 20 տոկոսն է, որ ուղևորվում է Թուրքիա։