Հայաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա, հայտնում է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ շնորհակալություն հայտնելով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ նշել է, որ 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով 5 բեռնատար ուղևորվել է Ադիյաման քաղաք:
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները երկրաշարժից տուժած շրջանում», - իր թվիթերյան էջում գրել է Քըլըչը:
Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին հայտնելով է, որ բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը, ընդգծել է. «Ուրախ եմ, որ կարողացա օգնել»:
Ավելի վաղ Հայաստանից Թուրքիա է մեկնել 27 փրկարար։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը Թուրքիայում անցել է 20 հազարը: