Չեչնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հանրապետական Սահմանադրության լրամշակումը, որով հաստատվել է տարածքի ղեկավարի տիտղոսը՝ «Мехк-Да»:
Չեչեներենից թարգմանաբար դա տառացիորեն նշանակում է «Երկրամասի հայր», իսկ կիրառվում է «Ժողովրդի հայր» իմաստով:
Լրամշակումն առաջարկել է Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը: Խնդիրը մեկնաբանել է Չեչնիայից Պետական դումա ընտրված պատգամավոր Ադամ Դելիմխանովը:
«Այդ եզրույթը կարելի է թարգմանել որպես «հանրապետության բարձրագուն պաշտոնյա»: «Мехк-Да»-ն նշանակում է Չեչնիայի կրոնի, ժողովրդի, մշակույթի, պատմության, ավանդույթների և սովորությունների պաշտպան»,- տելեգրամ-ալիքում գրել է Դելիմխանովը: