Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այսօր առաջին անգամ դուրս է եկել մարդկանց մոտ և իր խոսքում դատապարտել Արևմուտքի արձագանքը՝ «հումանիտար իրավիճակը քաղաքականացնելու համար»։
Այսօր ավելի վաղ նա իր կնոջ հետ միասին այցելել է Հալեպի համալսարանական հիվանդանոց, որտեղ բուժվում են երկրաշարժի հետևանքով վիրավորները։
Սիրիայում երկրաշարժից ավելի քան 3 հազար 300 մարդ է զոհվել, շուրջ 4 հազարը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրաշարժից հետո երկու երկրներում իրավիճակը աղետալի է. զոհերի թիվը անցել է 22 հազարը