Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի երկխոսությունը, եթե այն չի ենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի երկխոսությունը կնպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք միայն կարող ենք դա ողջունել։ Բայց եթե այդ նախաձեռնության ետևից երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների իրականացումը, ապա դա ուրիշ պատմություն է», - ասել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանն իսկապես չեզոք, անկողմնակալ միջնորդ է․ Ղարիբաշվիլի