Ճապոնական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է երկու տասնյակից ավելի ռուսաստանցի գեներալ։
«Նիկկեյ» ճապոնական թերթի համաձայն՝ այդ տվյալները Տոկիոն ստացել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում։ Հրապարակման մեջ կորուստների ցանկ, մահացածների անուններ չեն նշվում:
Բաց աղբյուրներում տեղեկություններ կան ռուսաստանցի չորս գեներալների մահվան մասին։ «Մեդիազոնա»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ նրանցից մեկը 63-ամյա Կոնամատ Բոտաշևն է, ով մահվան պահին պաշտոնապես թոշակի էր անցած և ամենայն հավանակությամբ ծառայում էր «Վագներ»-ի օդային ուժերում։
Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան թաքցնում են պատերազմում իրենց կորուստները։