Մահացել է խորհրդային Ռուսաստանի կառավարության վերջին ղեկավար Իվան Սիլաևը

ԽՍՀՄ Տնտեսության օպերատիվ կառավարման կոմիտեի նախագահ Իվան Սիլաև, Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեոնիդ Կրավչուկ և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչով, 1991թ.

Կյանքի 93-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կազմում Ռուսաստանի կառավարության վերջին ղեկավար Իվան Սիլաևը։

Ռուսաստանցի գործիչը նաև զբաղեցրել է ԽՍՀՄ արդյունաբերության նախարարի, ավիացիոն արդյունաբերության նախարարի, Խորհրդային Միության կառավարության ղեկավարի տեղակալի և այլ բարձր պաշտոններ։

1986 թվականին Սիլաևը գլխավորել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովը։