Իտալական Սիենա քաղաքում ստորգետնյա փոքր ցնցումների ֆոնին այսօր փակվել են թանգարանները, դպրոցները և համալսարանները:
Տոսկանայի ամենահայտնի զբոսաշրջային այս վայրում երեկ երեկոյան գրանցվել է 3,5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում, ըստ պաշտոնական աղբյուրների՝ տասնյակ ցնցումներ են արձանագրվել նաև գիշերվա ընթացքում:
Տոսկանան համարվում է իտալական Վերածննդի ծագման վայրը։ Նրա գեղարվեստական ժառանգությունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույցների ցանկում:
Իտալիան համարվում է սեյսմիկ ակտիվ գոտիներից, 2009 և 2016 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով երկրում զոհվել է մոտ 300 մարդ: