Ազգային ժողովն այսօր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելու օգտին քվեարկեց 67 պատգամավոր, մեկ քվե ճանաչվեց ավավեր: Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական պատգամավորները:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին Դատախազությունը ցանկանում էր անձեռնմխելիությունից զրկել 2017 թվականին կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։
Նախօրեին խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Մանրամասները՝ քիչ անց