Այսօր հեռախոսով զրուցել են Ադրբեջանի և Թուրքիայի առողջապահության նախարարներ Թեյմուր Մուսաևը և Ֆահրեդին Քոջան:
Մուսաևը թուրք պաշտոնակցին հայտնել է, որ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած մարդկանց համար նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Բաքվի և այլ քաղաքների, ինչպես նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության հիվանդանոցներում կառանձնացվի ընդհանուր հաշվով 2 հազար մահճակալ: