Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հաղորդումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր Հայաստանն ու Իրանը «համատեղ ռազմական սադրանք են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»։

«Դա բացարձակ սուտ է և չի համապտասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը և Հայաստանի ԱԱԾ տնօրենի խորհրդականը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։ Նրանք նույնիսկ նշել են, թե իբր այդ նպատակով «Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի մոտ վերապատրաստվում է իրանական դիվերսիոն խումբը»։