Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը Միացյալ Նահանգներին և արևմտյան մյուս պետություններին խնդրել է չեղարկել պատժամիջոցներն, ինչը թույլ կտա ավելի մեծ քանակով և ավելի արագ մարդասիրական օգնություն հասցնել աղետի ենթարկված երկիր:
«Տնտեսական սանկցիաներն են ամենաբարդ խոչընդոտը ծանր տեխնիկա ստանալու համար, մեզ պետք են բեռնատարներ և այլ սարքավորումներ»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով, Կարմիր մահիկին այս պահին շատ են պետք շտապօգնության մեքենաներ և ծանր վնասվածքներ ստացած մարդկանց փրկության համար անհրաժեշտ բժշկական պարագաներ ու սարքավորումներ:
Սիրիայում տարիներ շարունակ քաղաքացիական արյունալի պատերազմ է, դրա առնչությամբ սահմանված են միջազգային ծանր պատժամիջոցներ, ինչն էլ ավելի է բարդացնում փրկարարների և բժիշկների աշխատանքը:
«Այս արհավիրքից հետո սանկցիաները պետք է չեղարկել, մեզ պետք են սարքավորումներ, մեզ պետք են հրշեջ մեքենաներ»,- հայտարարել է Հլուբատին: