Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Լոնդոն այցելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ ցանկանում է այս տարի տեսնել պատերազմում Ուկրաինայի վճռական հաղթանակը:
«Պարոն նախագահող, մեր նպատակն է նպաստել այս կոնֆլիկտում Ուկրաինայի հաղթանակին, չի կարելի որևէ կերպ թույլ տալ Վլադիմիր Պուտինի ագրեսիայի հաջողությունը: Դրա համար էլ մենք ավելացնում ենք մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Սունակը:
Նա նշել է, որ Զելենսկու հետ քննարկել է Լոնդոնի աջակցությունը Միջազգային քրեական դատարանում Ռուսաստանի հանցանքները քննելու գործում:
«Մենք գիտենք, որ Ուկրաինան կհաղթի, և այդ հաղթանակը կփոխի աշխարհը, և դա կլինի փոփոխություն, որն ամբողջ աշխարհին էր պետք»,- ասել է Զելենսկին բրիտանացի օրենսդիրներին հասցեագրված ելույթում:
Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային տրամադրվող օգնության համար: Լոնդոնից Զելենսկին կմեկնի Բրյուսել: