Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը ժամանել է Սիրիա

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը։

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հայ փրկարարներ, հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել նաև Թուրքիա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հետ:

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի վեցին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը պաշտոնապես հատել է տասը հազարի շեմը։ Սիրիայում այս պահի դրությամբ զոհերի թիվը մոտենում է 3000-ի։