Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Քահրամանմարաշում ասել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի: Նա հաղորդել է նաև, որ վիրավորվել է 49133 մարդ:
Նախագահը խոստովանել է, որ անմիջապես երկրաշարժից հետո աղետին արձագանքելու հարցում որոշ թերացումներ են եղել և դրանք բացատրել է աղետի աննախադեպ ծավալով:
Հետագայում, ըստ Էրդողանի, թերությունները շտկվել են, և պատկան ծառայությունները սկսել են պահանջված մակարդակով աշխատել:
Reuters լրատվական գործակալությունը և CNN հեռուստակայանը հայտնում են, որ Սիրիայում այդ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2500-ը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 4600 բնակիչներ: