Թուրքիայի հարավում այսօր տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով նոր երկրաշարժ

Երկրաշարժի հետևանքները, Թուրքիա, 7 փետրվարի, 2023թ.

Թուրքիայի հարավում փետրվարի 8-ին տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով նոր երկրաշարժ, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը:

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշի մարզի Գյոկսուն ավանի շրջանում՝ 9 կիլոմետր խորության վրա: Այս նոր երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: