Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հաշվի առնելով մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:
Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանից նաև հոսանք չի մատակարարվում. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը, որին մոտենալ ադրբեջանցիները չեն թույլատրում: Ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքով երթևեկում են միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի մեքենաները։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Արցախից ևս 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան։