Շոյգուի խոսքով՝ զենքի արևմտյան հատկացումները կարող են հանգեցնել հակամարտության անկանխատեսելի սրացումների

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր անցկացրած խորհրդակցություն ժամանակ ասել է, որ Արևմուտքի կողմից սպառազինությունների մատակարարումները Ուկրաինային ՆԱՏՕ-ին փաստացի ներքաշում են հակամարտության մեջ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի սրացումների։

«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ձգտում են մաքսիմալ ձգձգել հակամարտությունը։ Դրա համար նրանք սկսել են հարձակողական ծանր սպառազինությունների մատակարարումը՝ Ուկրաինային բացահայտ կոչ անելով գրավել մեր տարածքները։ Նման քայլերը ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում են հակամարտության մեջ և կարող են հանգեցնել սրացման անկանխատեսելի մակարդակի»,- ասել է Շոյգուն։

«Ռոյթերսը» նշում է, որ «մեր տարածքներ» ասելով Շոյգուն հավանաբար նկատի ունի ուկրաինական չորս մարզերը, որոնք անցած տարի Ռուսաստանը բռնազավթել է հանրաքվեների միջոցով։