Գեներալ Վասիլի Մալյուկը նշանակվեց Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

Վասիլ Մալյուկը (աջից) և ՊՆ պաշտոնյա Կիրիլո Բուդանովը, արխիվ

Գերագույն ռադան այսօր հաստատեց Ուկրաինայի նախագահի առաջարկը՝ անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց գեներալ Վասիլի Մալյուկը։

Շուրջ յոթ ամիս նա փաստացի ղեկավարում էր այդ կառույցը՝ 2022-ի հուլիսից կատարելով անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները։