Ըստ Կրեմլի, Թուրքիան կընդունի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ռուսաստանի առաջարկած օգնությունը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցության և ցավակցության համար շնորհակալություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Ռուսաստանը մտադիր է երկու ԻԼ-76 օդանավերով Թուրքիա ուղարկել մոտ 300 փրկարար, ինչպես նաև փլատակներում մարդկանց որոնելու և վնասված շենքերի ամրությունը ստուգելու հատուկ տեխնիկա: Վերջին տվյալներով` Թուրքիայում զոհերի թիվի գերազանցել է 1500-ը, վիրավորների թիվը գերազանցել է 9730-ը:
Ռուսաստանն օգնություն է առաջարկել նաև Սիրիային, և Դամասկոսն ընդունել է առաջարկը: Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Սիրիայում զոհվել է առնվազն 538 մարդ, կան հազարավոր վիրավորներ: