Ռուսական հրասայլերի զորավարժությունների տեսագրությունը՝ ուղերձ Արևմուտքին

T-90 հրասայլն արկ է արձակում զորավարժությունների ընթացքում, արխիվ, Կուբինկայի հրաձգարան, Մոսկվայի մարզ, 22 օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումների զորավաժությունների մասին պատմող տեսագրություն:

Վարժանքներին մասնակցել են նաև T-90Մ տեսակի հրասայլեր, որոնք արկեր են արձակել 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների ուղղությամբ:

Ենթադրվում է, որ այս տեսաժապավենով ռուսական կողմն արձագանքել է Ուկրաինա արևմտյան արտադրության հրասայլեր ուղարկելու մի շարք երկրների որոշումներին:

Զորախաղերի ընթացքում որպես թիրախներ են օգտագործվել արևմտյան արտադրության հրասայլերին և օդանավերին նմանվող սարքեր: Զորավարժությունները տեղի են ունեցել Լենինգրադի շրջանում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինը խստորեն քննադատել է Ուկրաինա Leopard 2 տեսակի հրասայլեր ուղարկելու Գերմանիայի կառավարության որոշումը:

«Մենք մեր տանկերը նրանց սահմանների մոտ չենք ուղարկում, բայց մենք գիտենք, թե ինչպես կպատասխանենք, և գործը միայն զրահատեխնիկայով չի ավարտվի»,- նախօրեին Վոլգոգրադում ասել է Պուտինը: