Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները, որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, դադարեցվեցին։
Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմք ընդունելով Աղաջանյանի դիմումը, ստորագրել է նրա լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
Աղաջանյանն այս պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել անցած տարեվերջին՝ մանրամասներ չհայտնելով։
Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղաջանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից