Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Օրհան Բախըշլըն, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
«Երեկ Բախտիյար Հաջիևի գործով դատական նիստից հետո նա հարցազրույց է տվել լրագրողներին, ինչը ոստիկանության աշխատակիցների կողմից տեսագրվել է», - լրատվամիջոցին ասել է ընդդիմադիր գործչի մայրը՝ Քյամալյա Ռագիմլին։
«Թուրան»-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի ՆԳՆ -ի մամլո խոսնակ Էլշադ Հաջիևը հաստատել է, որ Բախըշլըն «ձերբակալված է, իրականացվում է հետաքննություն»։