Չեչնիայի ղեկավարն իր 26-ամյա եղբորորդուն նշանակել է հանրապետության փոխվարչապետ։
Մինչև 2021 թվականի օգոստոսը Խամզաթ Կադիրովը ղեկավարում էր Չեչնիայի սպորտի և երիտասարդության նախարարությունը: Ռամզան Կադիրովի տասնյակ հարազատներ, այդ թվում՝ երեխաները, քույրերը, փեսան բարձր պաշտոններ են զբաղեցնում Չեչնիայի կառավարությունում։
Ինքը Կադիրովը իր ընտանիքի անդամների կողմից պետական պաշտոններ զբաղեցնելը չի համարում շահերի բախում: