Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետերը Ալմաթիում քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր, տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խորհրդի նեղ կազմով նիստին։ Օրակարգում, մասնավորապես, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր էին։ Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 3-ին։
Հայաստանի վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր է ժամանել Ղազախստան: Փաշինյանը կմասնակցի նաև Digital Almaty Awards միջազգային համաժողովին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալմաթի