Ադրբեջան է ժամանել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկելու էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Եվրամիության անդամներ Հունգարիան և Ռումինիան, ինչպես նաև Ադրբեջանն ու Վրաստանը անցած ամիս կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում Բաքուն նախատեսում է ծովային հողմակայաններից հարևան Վրաստանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ Ռումինիա և Հունգարիա։
Համաձայնագիրը նախատեսում է նաև Սև ծովի հատակով մալուխի անցկացում, որը Վրաստանի և Ռումինիայի տարածքներով կկապի Ադրբեջանը Հունգարիայի հետ։