Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն: