Եռօրյա այցով Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով օգնականի տեղակալ Լաուրա Լոհմանը, այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի նպատակն է քննարկել Վաշինգտոնի աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ նախագծերին, ինչպես նաև Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։