Գերմանիան բանակցում է պաշտպանական մի քանի արտադրողների հետ բազմաշերտ հակահրթիռային վահան ստեղծելու համար, որը կարող է արժենալ մինչև 17 միլիարդ եվրո, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ իր աղբյուրները:
Նշվում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է լինելու Գերմանիան, ինչպես նաև հարևան երկրները հրթիռային հարձակումներից պաշտպանելուն։ Դրա արժեքը ենթակա է փոփոխության, քանի որ բանակցությունները շարունակվում են:
Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների մանրամասները, սակայն հաստատել է, որ դրանք շարունակվում են: