Ավստրիայի նախագահը ժամանել է Կիև

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեռ Բելեն, արխիվ

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավստրիայի նախագահը Կիև ժամանման փաստը հաստատել է Twitter-ի իր օգտահաշվում՝ գրելով. - «Պատերազմի մեկնարկից գրեթե մեկ տարի անց Ուկրաինան մոռացության չի մատնվել։ Նախագահ Զելենսկու և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք շարունակում ենք սատար կանգնել եվրոպական արժեքներին»:

Վան դեր Բելենը սոցիալական ցանցերում հրապարակել է նաև Կիևի երկաթուղային կայարանում իր դիմավորման արարողության լուսանկարը։