ԱՄՆ-ը F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա

F-16 մարտական օդանավ, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, ինչը նախօրեին խնդրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

«Ոչ», - պատասխանել է Բայդենը լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահն աջակցում է F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելուն:

Այս ամիս արևմտյան երկրները երկար քննարկումներից հետո համաձայնեցին ժամանակակից տանկեր ուղարկել Ուկրաինա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինային ավիացիայի և հեռահար հրթիռների «փոխանցման շուրջ բանակցություններն ընթանում են արագացված ռեժիմով»Զելենսկին շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրների առաջնորդներինԱՄՆ-ը Ուկրաինային ևս 3 շուրջ մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում