Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլու, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ջանքեր է գործադրում Կովկասում առճակատման հնարավորությունը վերացնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ