Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները Եվրոպային

Եվրոպային անհրաժեշտ են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, և Ադրբեջանը պատրաստ է ավելացնել իր մատակարարումները, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այնպես է ստացվել, որ Եվրոպային այժմ ավելի շատ են անհրաժեշտ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, քան նախկինում: Մենք պատրաստ ենք ավելացնել մեր մատակարարումները և, իհարկե, ցանկանում ենք համագործակցություն սկսել բարեկամ երկրների հետ», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է նա Բուդապեշտում ընդլայնված կազմով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր, ինչը թույլ կտա երկարաժամկետ համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում։