Թուրքիայի տարածքում բնական գազի բաշխման միջազգային հանգույցի՝ «գազային հաբի» ստեղծմանը նվիրված գագաթաժողովը կկայանա հաջորդ ամիս, Anadolu գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ գազային գագաթաժողովը (Istanbul Gas Summit) կայանալու է Ստամբուլում փետրվարի 15-ից 16-ը։
Դյոնմեզի խոսքով՝ այժմ Թուրքիան բանակցություններ է վարում Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի և Մոլդովայի հետ՝ այդ երկրներ գազի մատակարարումներ կազմակերպելու շուրջ։
«Բացի այդ, մենք պատրաստվում ենք 10-ամյա ժամկետով պայմանագիր կնքել Օմանի հետ՝ այդ երկրից տարեկան 1․4 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու շուրջ», - հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միլեր․ «Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծման գործնական փուլը մեկնարկում է»