Զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա.Ա-ի վիրավորում ստանալուվ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով՝ մեկ անձ ձերբակալվել է։

Կոմիտեն նաև որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ դեպքի մասին հաղորդումը ստացել են երեկ՝ Կապանի ռազմական ոստիկանությունից։ Ըստ այդմ՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայող շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն:

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառել):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ՊՆ զինծառայող է ծանր վիրավորվել