ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։
Ամբողջական դիմումը Հայաստանը ներկայացրել է հունվարի 24-ին։ Թե ինչ ապացույցներ են տեղ գտել այդ փաստաթղթում, չի հրապարակվում։
Նույն օրը մանատիպ մի գանգատ էլ Հայաստանի դեմ Բաքուն է ներկայացրել՝ իր հերթին պահանջելով ճանաչել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի խտրական վերաբերմունքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանն ընդդեմ միմյանց դիմումներ են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան