Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հարաբերությունների կարգավորման համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։
«Հայ - ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և միշտ կլինի այդպիսին», - պնդել է Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններին հաջորդած ելույթում։
«Բայց խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։ Մենք մեր հստակ առաջարկներ ենք արել, և չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։