Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ինչպես հայտնում են Հայ ազգային կոնգրեսից, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:
Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 47 օր: