Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հարցով Ռուսաստանի դիվանագիտական և պաշտպանական գերատեսչությունները, ռուսական խաղաղապահ զորախումբը մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում են եռանդուն ջանքերը իրավիճակը կարգավորելու համար։ Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, ռուսական կողմն իրականում գետնի վրա միջոցներ է փնտրում հանգուցալուծման համար, տրամադրելով մարդասիրական օգնություն»,- հայտարարել է Զախարովան՝ կոչ անելով Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար:
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման 47-րդ օրն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում խնդիրները չեն թեթևանում. սննդի, դեղորայքի խիստ պակաս կա